Ստավրոպոլում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

14:15 • 13.12.15

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանում այսօր թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, գրում է lenta.ru-ն:
 

Նախնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով երեք մարդ է զոհվել: Մանրամասներ չեն ներկայացվում:
 

LifeNews հեռուստաալիքի տեղեկություններով՝ ինքնաթիռի թռիչքը գրանցված չի եղել:

Ստավրոպոլում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել