Թուրքական ընկերություններին թույլ կտան ավարտել Ռուսաստանում կառուցվող օբյեկտները
Ռուսաստանում շինարարություն իրականացնող թուրքական ընկերություններին թույլ կտան ավարտին հասցնել աշխատանքները: Այդ մասին հայտարարել է ՌԴ շինարարության նախարար Միխայիլ Մենը, հաղորդում է vesti.ru-ն:
Այնուհետև կորոշվի «ռազմավարական օբյեկտների ցանկը, որտեղ անհրաժեշտ կլինի Թուրքիայից մասնագետների մասնակցությունը», հավելել է նա:
Հունվարի 1-ից Ռուսաստանի նախագահի հրամանով ռուսական ընկերություններին արգելվում է աշխատող վարձել Թուրքիայի քաղաքացիներից, ինչպես նաև երկրում սահմանափակվում կամ արգելվում է թուրքական ընկերությունների գործունեությունը:
Դեկտեմբերի 11-ին Աշխատանքի նախարարությունը կառավարություն քննարկման է ուղարկել ընկերությունների ցանկը, որոնք կկարողանան Ռուսաստանում աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիների 2016 թվականին:










