Թուրքիայի գլխավոր շտաբն արգելել է թուրք զինվորականներին արձակուրդն անցկացնել Ռուսաստանում

17:20 • 13.12.15

Թուրք զինվորականներին արգելվում է արձակուրդն անցկացնել Ռուսաստանում: Այդ մասին հրահանգել է Թուրքիայի գլխավոր շտաբը, գրում է РИА Новости-ն:
 

Նշվում է, որ այդ հրամանն ուղարկվել է Թուրքիայի ռազմական ուժերի բոլոր ստորաբաժանումներին:
 

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամի մեջ են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում կործանել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա ահաբեկիչների աջակիցների կողմից «թիկունքից հարված» է անվանել: Ռուսաստանի նախագահը հրաման է ստորագրել է ազգային անվտանգության ապահովման միջոցների և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների մասին:

 

Թուրքիայի գլխավոր շտաբն արգելել է թուրք զինվորականներին արձակուրդն անցկացնել Ռուսաստանում