ԱՄՆ-ի Walmart սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

12:08 • 13.12.15

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Walmart սուպերմարկետների մեկում կրակել են հրացանով և երկու ատրճանակներով զինված տղամարդու վրա. տեղեկացնում է  CNN-ը:


Իրավապահների խոսքով՝ տղամարդուն վիրավորել են, սակայն հայտնի չէ, թե ով է կրակել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:


Դեռ հայտնի չէ՝ խանութի աշխատակիցների թվում տուժողներ կան, թե ոչ:


Խանութի ներկայացուցիչը հաղորդել է, որ դեռ հայտնի չէ՝ խանութի այցելուների կամ աշխատակիցների թվում տուժածների մասին:

ԱՄՆ-ի Walmart սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել