Բեյոնսեն կխաղա Բրեդլի Քուփերի ֆիլմում
The Independent-ը հայտնել է երգչուհի, դերասանուհի Բեյոնսեի նոր աստղային դերի մասին:
Ըստ ԶԼՄ-ների՝ Բեյոնսեն նկարահանվելու է «Աստղի ծնունդը» ֆիլմի ժամանակակից ռիմեյքում: Ֆիլմի ռեժիսորն է հանրահայտ դերասան Բրեդլի Քուփերը: Քուփերը միաժամանակ լինելու է նաև Բեյոնսեի խաղընկերը:
Սա Բրեդլի Քուփերի ռեժիսորական դեբյուտն է՝ խաղարկային ֆիլմերի ասպարեզում: Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2017-ից ոչ շուտ:










