Մասնագետները վերականգնել են Հիսուսի իրական դեմքը՝ ըստ գիտական նյութերի (լուսանկարներ)
Daily Mail-ը հայտնում է, որ մասնագետները փորձել են վերականգնել Հիսուս Նազովրեցու դեմքը՝ պատմական նյութերի հիման վրա:
Մասնավորապես, Մանչեսթրի համալսարանի մասնագետ Ռիչարդ Նիվը Հիսուսի դեմքը վերականգնել է՝ Հիսուսի ժամանակակիցների՝ 2000-ամյա վաղեմության սեմական տիպի գանգերի նյութի հիման վրա՝ դատաբժշկական մեթոդների և Աստվածաշնչի հուշումների միջոցով:
Ստացված արդյունքները Հիսուսին պատկերում են լայն դեմքով, ընկուզա-շագանակագույն աչքերով, մորուքով տղամարդու, որը նաև բավականին «արևահարված» է:


















