Սկսվել են Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ փաստաթղթի նոր գլխի շուրջ բանակցությունները

23:26 • 14.12.15

Թուրքիան և Եվրամիությունը երկուշաբթի օրը պաշտոնապես «նոր գլուխ են բացել» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ, հայտնում է France Presse-ը՝ վկայակոչելով կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականը:

Աղբյուրի գնահատականով՝ սա նոր գլուխ է Անկարայի՝ վաղուց արդեն առկախված անդամակցության գործում: Նշվում է, որ այս փուլում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը միահյուսված է փախստականների ճգնաժամի դեմն առնելու Բրյուսելի ձգտումների հետ:

ԵՄ-ն ներկայումս նախագահող Լյուքսեմբուրգը նշել է, որ այժմ բանակցությունները անդամակցության փաստաթղթի 17-րդ գլխի շուրջ են: Ամբողջ փաստաթուղթը բաղկացած է 35 գլուխներից:


 

Սկսվել են Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ փաստաթղթի նոր գլխի շուրջ բանակցությունները