Անհայտ անձինք Կալիֆոռնիայի մզկիթներից մեկում նռնակի մուլյաժ են տեղադրել ու պատին գրել «Հիսուս»
Անհայտ անձինք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մզկիթներից մեկում ձեռքի նռնակի մուլյաժ են տեղադրել, իսկ մզկիթի մուտքի մոտ ներկով գրություն թողել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նռնակի հայտնաբերումից հետո մզկիթից մարդկանց տարհանել են, դեպքի վայր են ժամանել սակրավորները:
Մզկիթի մուտքին վանդալները գրել են «Հիսուս»: Նման գրություն ավելի ուշ հայտնաբերվել է մեկ այլ մզկիթի վրա: Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, ոստիկանների համոզմամբ՝ չարագործներն այդ քայլին գնացել են անհանդուրժողականության պատճառով:
Ավելի վաղ Կալիֆոռնիայում ձերբակալվել էր մզկիթը հրկիզելու փորձ իրականացրած կասկածյալը:










