Կիլիկյան արքայի հազվագյուտ ոսկյա մետաղադրամը 50.000 դոլարով հանվել է աճուրդի

15:20 • 14.12.15

Կիլիկյան արքա Լևոն Բ-ի (1198-1219թթ., Ռուբինյանների արքայատոհմ) օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը հանվել է առցանց աճուրդի։

 

Ինչպես նշում է coinarchives.com կայքը, բացառիկ նմուշը, որի վաճառքը կայանալու է հունվարի 5-ին, կրում է գահին բազմած Լևոն արքայի պատկերը` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: 19.5 մմ տրամագծով, 2.46 գր քաշով մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը:

 

Նշվում է, որ Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում» ներառված մետաղադրամի մեկնարկային գինը 50.000 դոլար է:

 

 

Կիլիկյան արքայի հազվագյուտ ոսկյա մետաղադրամը 50.000 դոլարով հանվել է աճուրդի