Դամասկոսի արվարձաններում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ

10:59 • 14.12.15

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի` ընդդիմադիր ուժերի հսկողության տակ գտնվող մի շարք արվարձաններում ավիահարվածներ են հասցվել, որոնք դարձել են առնվազն 28 մարդու մահվան պատճառ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը` հավելելով, որ ավիահարվածները, որոնց ընթացքում օգտագործվել են «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հասցվել են սիրիական կառավարական բանակի կողմից։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի թվում կա 2 երեխա:


 

Դամասկոսի արվարձաններում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ