Էրոս Ռամազոտին մինչ երևանյան համերգը ելույթ կունենա Բաքվում

13:40 • 14.12.15

Աշխարհահռչակ իտալացի երգիչ, երգահան Էրոս Ռամազոտին պատրաստվում է առաջին անգամ ելույթ ունենալ Բաքվում։

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, համերգը կայանալու է ապրիլի 24-ին։ Աղբյուրը մանրամասնում է, որ համերգն անցկացվելու է Ռամազոտիի` «Perfetto-2016» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Հայտնի է, որ տոմսերը վաճառքի են հանվելու հունվար ամսից:

 

Նշենք, որ իր քնարական բալլադներով ու զգացմունքային կատարումներով հայտնի տաղանդաշատ իտալացին համերգով հանդես կգա նաև Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կկայանա ապրիլի 26-ին` ժամը 19:00-ին։


 

Էրոս Ռամազոտին մինչ երևանյան համերգը ելույթ կունենա Բաքվում