Մանամայից Լոնդոն թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

08:42 • 14.12.15

Gulf Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Մանամա- Լոնդոն չվերթը, վայրէջք է կատարել Լոնդոնում` օդանավում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով, գրում է Газета-ն`Al Wasat-ին հղումով:

 

Թռիչքի ընթացքում A300 ինքնաթիռում տեխնիկական անսարքություններ են ի հայտ եկել, ինչից հետո անձնակազմը կատարել է վթարային վայրէջք իրականացնելու համար նախատեսված բոլոր պահանջները:

 

Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռում գործարկվել են թթվածնային դիմակները` սրահում ճնշման տատանումների պատճառով:
 

Մանամայից Լոնդոն թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել