Իսպանիայում ձերբակալվել է ավելի քան 500 հղիության արհեստական ընդհատում իրականացրած տղամարդը

11:38 • 14.12.15

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է Կոլումբիայի տարածքում 500-ից ավելի հղիության ընդհատում իրականացնելու համար:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, «բուժքույր» մականունով տղամարդը, համալրելով Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) անդամների շարքերը, օգնել է հարյուրավոր կին զինյալների ազատվել անցանկալի երեխաներից:

 

Ըստ իրավապահների փոխանցման՝ ընդհատումների մեծ մասն իրականացվել է 1998-2000 թթ. ընթացքում: Հայտնի է, որ FARC-ի ղեկավարությունը ստիպել է հենց գրոհայինների սեռական ոտնձգությունների զոհը դարձած կանանց հղիության արհեստական ընդհատումներ իրականացնել, որպեսզի նրանք չմայրանան ու չլքեն իրենց շարքերը:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ վերջին տարիներին Կոլումբիայի իշխանությունները փորձում են բանակցել խմբավորման հետ, որպեսզի վերջ տան 5 տասնամյակից ավելի շարունակվող և 220.000 մարդու կյանք խլած, միլիոնավոր բնակիչների տեղահանման պատճառ դարձած հակամարտությանը։

 

Իսպանիայում ձերբակալվել է ավելի քան 500 հղիության արհեստական ընդհատում իրականացրած տղամարդը