Գերմանիայում փախստականների ճամբարներում ծեծկռտուքներ են տեղի ունեցել. լրատվամիջոցներ

17:34 • 14.12.15

Անցած հանգստյան օրերին Համբուրգում փախստականների համար նախատեսված երկու ապաստարաններում ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ Bild պարբերականին հղումով:

 

Առաջին խոշոր միջադեպը տեղի է ունեցել Լանգենհորնում փախստականների ընդունման կենտրոնում։ Կիրակի երեկոյան այնտեղ վիճաբանել են Սիրիայի և Էրիթրեայի 60-80 քաղաքացիներ, մարդիկ միմյանց վրա քարեր են նետել, կռվել են փայտե մահակներով: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:


5 պահապաններ ու երկու փախստականներ վիրավորվել են:

 

Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել Վիլհելմսբուրգում: Այնտեղ կռվել են 9 փախստականներ, տուժել է նրանցից մեկն ու անվտանգության աշխատակից։

Գերմանիայում փախստականների ճամբարներում ծեծկռտուքներ են տեղի ունեցել. լրատվամիջոցներ