Իրանում երկրաշարժ է գրանցվել

08:58 • 14.12.15

Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է IRNA գործակալությունը:

 

Համաձայն Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00:14-ին:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 9 կմ խորության վրա:

 

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրանում երկրաշարժ է գրանցվել