Կիմ Չեն Ընը կողմ է արտահայտվել ֆինանսական համակարգում ծայրահեղ միջոցներ ձեռնարկելուն

11:15 • 14.12.15

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդը Փհենյանում կորեացի ֆինանսիստների երրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, թե բարգավաճող պետություն ստեղծելու համար անհրաժեշտ են ծայրահեղ միջոցներ ֆինանսական համակարգում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Հուսալի ֆինանսական աղբյուրներն անհրաժեշտ են ազգային դրախտ ստեղծելու համար՝ ազգային հզորությունն ավելացնելու և մեծ բարգավաճման հասնելու ճանապարհով»,-ասել է նա:

 

Հյուսիսային Կորեայի փոխվարչապետ Ռո Դու Չհոլն ընդգծել է, որ բոլոր հաջողությունները ֆինանսական ոլորտում «ձեռք են բերվել Կիմ Իր Սենի, Կիմ Չեն Իրի և Կիմ Չեն Ընի շնորհիվ»։

Կիմ Չեն Ընը կողմ է արտահայտվել ֆինանսական համակարգում ծայրահեղ միջոցներ ձեռնարկելուն