Հրաձգություն Լոս Անջելեսում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Լոս Անջելեսի հանրահայտ հյուրանոցներից մեկի մոտ կիրակի հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է Los Angeles Times-ը` հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղի ժամանակով 2:20-ին՝ Standard Hotel հյուրանոցի մոտ:
Նշվում է, որ զոհը, ում ինքնությունը դեռ չի պարզվել, մահացել է հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ դեռևս ձերբակալություններ տեղի չեն ունեցել: Հյուրանոցի բնակիչներից մեկը նշել է, որ արթնացել է աղմուկից և դուրս նայել, սակայն ոչինչ չի նկատել, որից հետո 5-6 կրակոցի ձայն է լսել հեռվում:
Հյուրանոցի աշխատակիցների խոսքով` վիրավորներից երկուսին հայտնաբերել են սպասասրահի վերելակի մոտ:










