Կոնստանտին Մելաձեն առաջին անգամ պատմել է Վերա Բրեժնևայի հետ համատեղ կյանքի մասին

09:11 • 14.12.15

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն առաջին անգամ հրապարակայնորեն պատմել է իր կնոջ` Վերա Բրեժնևայի հետ համատեղ ընտանեկան կյանքի մասին: 

 

Դա տեղի է ունեցել Crocus City Hall-ում անցկացված ռուսական Ազգային երաժշտական մրցանակի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է Обозреватель-ը:

 

«Ես շնորհակալ եմ իմ կնոջը` Վերա Բրեժնևային, առանց նրա ես այստեղ կանգնած չէի լինի: Կարծում էի, թե թոշակի անցնելու ժամանակն է, սակայն հիմա անհրաժեշտ է վաստակել»,- ասել է նա:

 

Կոմպոզիտորն առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանել է, որ Վերան իր կինն է: Մինչ այդ զույգը նախընտրում էր իր հարաբերությունները գաղտնի պահել, թեև ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել նրանց գաղտնի ամուսնության մասին, որը կայացել է Իտալիայում հոկտեմբերի 24-ին:

 

Արարողության ժամանակ Մելաձեն մրցանակ է ստացել «Լավագույն երաժշտական պրոդյուսեր» անվանակարգում:
 

Կոնստանտին Մելաձեն առաջին անգամ պատմել է Վերա Բրեժնևայի հետ համատեղ կյանքի մասին