Ամերիկացի լուսանկարիչը ցուցադրում է՝ ինչ տեսք ունեն փաթիլները խոշորացված վիճակում (լուսանկարներ)
CNN-ը անդրադարձել է նյույորքցի լուսանկարիչ Մայքլ Պերեսի աշխատանքներին, որը պարզապես տարված է խոշորացույցով ձյան փաթիլներ լուսանկարելով:
Լուսանկարման գործընթացը ունի հետևյալ պատկերը. լուսանկարիչը սև թավիշով փաթիլներ է «որսում», վազում իր ավտոտնակ, տեղադրում խոշորացույցով սլայդին և հասցնում լուսանկարել նախքան հալվելը:
Այնուհետև պատրաստի աշխատանքները տարածում է Instagram-ում՝ #tinythings՝ «պուճուրբաներ» հեշթեգով:



















