Մոլդովայի նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները խարույկ են վառել նախագահական նստավայրի մոտ (տեսանյութ)

11:46 • 14.12.15

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից 30 կմ հեռավորությամբ գտնվող Կոնդրիցա բնակավայրում «Մեր կուսակցության» աջակիցները պիկետ են կազմակերպել երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրի մոտ, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ, Բելցիի քաղաքապետ Ռենատո Ուսատին՝ Facebook-ի իր էջում:

 

Նրա խոսքով՝ ցուցարարները նախագահականի դարպասների մոտ կրակ են վառել։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը։

 

Մոլդովայի նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները խարույկ են վառել նախագահական նստավայրի մոտ (տեսանյութ)