Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիքին հայտնաբերվել է բնակչի դին, կողքին՝ որսորդական հրացան

20:04 • 14.12.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարութություն դեկտեմբերի 14-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիք բարձրացած քաղաքացին չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները և ոստիկանները բարձրացել են տանիք, որտեղ հայտնաբերել են 1963թ. ծնված Ս. Վ.-ի դին, իսկ կողքին՝ որսորդական հրացան:


Նախնական տվյալներով վերջինս ինքնասպան է եղել:

 

Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիքին հայտնաբերվել է բնակչի դին, կողքին՝ որսորդական հրացան