Պակիստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

10:15 • 14.12.15

Պակիստանի Փարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորներինը` 62-ի, գրում է РИА Новости-ն:

 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի մուտքի մոտ` շուկայի առևտրային շարքերում, որտեղ ձմեռային հագուստ են վաճառում: Ականատեսների համաձայն` ահաբեկչությունը, հավանաբար, իրականացրել են 2 հոգի, ովքեր փորձել են թաքնվել հանցանքի վայրից: Նրանց ձերբակալել են և հանձնել իշխանություններին:

 

Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել են 2 ծայրահեղական խմբավորումներ, ինչը հազվադեպ երևույթ է տվյալ շրջանի համար։ Շիաների դեմ ուղղված ահաբեկչության կազմակերպիչներն են սուննի ծայրահեղական «Լաշքար է Ջանգվի ալ Ալամի» և «Անսարուլ Մուջահիդին» խմբավորումները:

 


 

Պակիստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի