Սարկոզիի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի շրջանային ընտրություններում
Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղթել է շրջանային խորհուրդների ընտրությունների երկրորդ փուլում:
Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, կուսակցությունը վերահսկելու է 13 շրջաններից 7-ը:
Սոցիալիստները՝ երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ, հաղթել են 5 շրջաններում: Կորսիկայում հաղթել են տեղի ազգայնականները, որոնք կողմ են կղզու ինքնավարության ընդլայնմանը:
Շրջանային ընտրությունների առաջին փուլում հաղթել էր Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը: Նա հավաքել էր ձայների գրեթե 28 տոկոսը՝ իր պատմության ամենալավ արդյունքը ցուցադրելով: Սակայն երկրորդ փուլում ազգայնականները չեն կարողացել հաղթել շրջաններից ոչ մեկում։










