Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ պաշտոններ են զբաղեցրել տեղական ինքնակառավարման մարմիններում

08:55 • 14.12.15

Սաուդյան Արաբիայում կանայք պատմության մեջ առաջին անգամ 20 պաշտոն են ստացել տեղական ինքնակառավարման մարմիններում, գրում է РИА Новости-ն` ներկայացնելով ընտրությունների արդյունքները:

 

Շաբաթ երկրում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, որոնց կանայք առաջին անգամ մասնակցել են որպես թեկնածուներ և ընտրողներ:

 

Ընտրություններին որպես թեկնածու մասնակցել է 979 կին և մոտ 6.000 տղամարդ: Քվեարկությանը մասնակցած կանանց բաժինը կազմել է մոտ 10%: Ընտրատեղամասերում կանայք և տղամարդիկ առանձին են քվեարկել:

 

Կանայք, որոնք պաշտոններ են ստացել, կազմել են տեղական ինքնակառավարման մարմիններում ընդհանուր տեղերի քանակի միայն 1%-ը: