Թուրքական նավի նավապետը մեկնաբանել է Էգեյան ծովում ռուսական ռազմանավի հետ կապված միջադեպը (տեսանյութ)
Էգեյան ծովում թուրքական նավը մոտեցել է ռուսական «Սմետլիվիյ» նավին՝ այն Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող նավ համարելով. այդ մասին հաղորդել է թուրքական ձկնորսական նավի նավապետ Մուզաֆֆեր Գեչիջին, հայտնում է «Հուրրիյեթ»-ը։
«Այն կանգնած էր: Մենք չգիտեինք, որ դա ռուսական նավ է, կարծեցինք ՆԱՏՕ-ին է պատկանում: Առավոտյան ժամը 8:30-ին անցանք մոտով: Կրակոցներ չենք լսել»,- ասել է նա:
Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ ռուսական նավը գտնվել է միջազգային ջրերում և սպասելիս է եղել Դարդանելի նեղուցով անցնելու թույլտվության:
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան ռուսական «Սմետլիվիյ» ռազմանավը, որը գտնվել է հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորությամբ, նախազգուշական կրակ է բացել թուրքական նավի ուղղությամբ, որը մինչև 600 մետր մոտեցել է ռազմանավին։










