Բելառուսական քաղաքում ձյան պակասը «լրացրել» է 200 կգ ալյուրը (լուսանկարներ)
Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում ձյան բացակայության «խնդիրը» լուծվել է բավական ուշագրավ տարբերակով։ Հայտնի է, որ քաղաքի հացի գործարանում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով հարակից փողոցներն ու կառույցները ծածկվել են 200 կգ ալյուրի շերտով:
Ինչպես նշում է nv.ua կայքը, միջադեպը տեղի է ունեցել 14 տոննա ալյուրի բարձման աշխատանքների ժամանակ: Նշվում է, որ մեքենան պատահաբար ընկել է դիտահորը, ինչից հետո դրանից դուրս է նետվել 200 կգ ալյուր:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:













