«Աստղային պատերազմներ» ֆիլմի անձնակազմն այցելել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ» ֆիլմի անձնակազմն այցելել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց, որտեղ երեխաները նրանց դիմավորել են մեծ հիացմունքով:
Ինչպես գրում է The Huffington Post-ը` երեխաները հնարավորություն են ունեցել տեսնել և շփվել իրական Լյուկ Սքայուոքերի հետ (դերակատար Մարկ Հեմիլ):
Երեխաներն իրենց չեն կորցրել և ցուցադրել են իրենց կարողությունները` կրկնօրինակելով իրենց սիրելի հերոսներին:










