Ռուս-թուրքական գագաթաժողովը չի կայանա. Պեսկով

17:01 • 14.12.15

Ռուս-թուրքական գագաթաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի կեսերին, չի կայանա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է meduza.io-ն։

 

«Ոչ, այն չի կայանա, նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը:

 

Անթալիայում կայացած G20-ի գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին դեկտեմբերի կեսերին անցկացնել ռուս-թուրքական գագաթաժողովը։ Այն պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում:

 

Սակայն նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու միջադեպից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվել են:

Ռուս-թուրքական գագաթաժողովը չի կայանա. Պեսկով