Սուրբծննդյան ավանդույթներ՝ աշխարհի տարբեր երկրներից

23:40 • 14.12.15

Ամանորյա և սուրբծննդյան տոներին ընդառաջ Boredpanda.com-ը ներկայացրել է տարբեր երկրներում ընդունված արտասովոր և ռոմանտիկ սուրբծննդյան ավանդույթները: 


1. Ավստրիա


Ավստրիայում բալենին ծաղկում է դեկտեմբերի 4-ին` Սուրբ Բարբարայի օրը: Սովորաբար բալենու 1 ճյուղ  են դնում ջրով բաժակի մեջ: Եթե այն ծաղկի մինչև Սուրբ Ծննդի նախօրյակը, ապա հաջորդ տարի  հաջողության և ամուսնության տարի է սպասվում:


2. Պորտուգալիա


Սուրբ Ծնունդի առավոտյան ավանդական խնջույքին սեղանի շուրջ հավելյալ աթոռներ են դրվում, որպեսզի մահացած հարազատների հոգիները կարողանան միանալ տոնին:


3. Բուլղարիա


Չամուսնացած աղջիկների ոտքերի առաջ մի բուռ եգիպտացորեն են լցնում և բաց թողնում աքաղաղին: Ում ոտքերի առաջ լցված եգիպտացորենին մոտենա աքաղաղը, նա կամուսնան այդ տարի:


4. Բրիտանիա


18-րդ դարից սկսած` բրիտանացիները հավատում են, որ մշտադալար թփենու տակ (մզամուճ) համբույրը պտղաբերություն և հաջողություն կբերի:


5. Շվեդիա


Ով հայտնաբերի բրնձի փուդինգի մեջ դրված նուշը, կամուսնանա եկող տարի:


6. Ֆինլանդիա


Ամանորին մարդիկ հավաքվում են և հալեցրած անագ լցնում սառը ջրի  մեջ, որի արդյունքում ստացված կաղապարներով կարողանում են գուշակություններ անել գալիք տարվա համար:


7. Վենեսուելա


Սուրբ Ծնունդի նախորդող  շաբաթն ամեն օր բոլորը չմուշկներով են գնում առավոտյան պատարագին: Անգամ ճանապարհներն են փակվում` ապահով չմշկասահք ապահովելու համար:


8. Չեխիա


Երիտասարդ աղջիկները կանգնում են բակում և կոշիկ նետում ուսի վրայով: Եթե կոշիկի առաջնամասը դեպի հարևանի դուռն է ցույց տալիս, ուրեմն այդ տարի հարսանիք կլինի:


9. Հաիթի


Հաիթիում երեխաները ծղոտ են լցնում կոշիկների մեջ և դրանք դնում  տոնածառի տակ` հուսալով, որ Ձմեռ պապը կհանի ծղոտն ու դրա փոխարեն նվերներ կդնի կոշիկի մեջ:


10.  Ճապոնիայում ամանորյա տոնակատարությունը նման է Սուրբ Վալենտինին: Այստեղ սիրահար զույգերը սիրում են Ամանորը  դիմավորել KFC-ի սրճարաններում: Այս սովորույթն այնքան է տարածվել, որ այդ օրը բոլոր ռեստորանները պատվերներով լի են լինում:


11.  Մեքսիկա


Օսակա քաղաքում դեկտեմբերի 23-ին հարազատները հավաքվում են և ամանորյա կերպարներ  սարքում կարմիր բողկից: Ամենագեղեցիկը ցուցադրվում է քաղաքի հրապարակում:


12.  Լեհաստան


Սուրբ Ծնունդի նախօրեի տոնական ընթրիքին տան տիկինները ծղոտի ձողիկներ են դնում  սփռոցի տակ, որը խորհրդանշում է Քրիստոսի ծնունդը մսուրում: Հյուրերը հանում են ծղոտի հատիկներից մեկը: Եթե կանաչ ձող դուրս բերվեց, ապա ամուսնություն կլինի, եթե դեղին, ապա այդ տարի հարսանիք չեն ունենա:

 

Սուրբծննդյան ավանդույթներ՝ աշխարհի տարբեր երկրներից