«Նոնա» թայֆունի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել Ֆիլիպիններում

10:36 • 14.12.15

Ֆիլիպինների ափերին է մոտենում «Նոնա» թայֆունը, ինչի հետևանքով տեղի օդերևութաբանները վտանգի բարձրագույն մակարդակ են հայտարարել։

 

Ինչպես նշում է vz.ru-ն, իշխանությունները տարհանում են բնակիչներին։ Աղբյուրը հավելում է, որ ստեղծված իրավիճակում մասամբ դադարեցվել է նաև ջրային տրանսպորտի հաղորդակցությունը, ու 8.000 մարդ արգելափակված է մնացել նավահանգիստներում:

 

Հայտնի է, որ ամեն տարի Ֆիլիպինները «գրոհում» են մոտ 30 թայֆուններ ու փոթորիկներ: Դրանցից ամենակործանարարը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին` դառնալով 6.000-ից ավելի մարդու մահվան պատճառ։
 

 

«Նոնա» թայֆունի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել Ֆիլիպիններում