Վիվյեն Վեսթվուդը նկարահանվել է բնապահպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմում (տեսանյութ)
Դիզայներ Վիվյեն Վեսթվուդը և նրա ամուսինը` Անդրեաս Կրոնտալերը, թողարկել են Trouble in Paradise խորագրով կարճամետրաժ ֆիլմը, որում կրկին կոչ են արել մարդկանց զգույշ վարվել մեր մոլորակի պաշարների հետ, գրում է buro247.ru-ն:
Վեսթվուդը շարունակում է ակտիվ պայքարել բնության պահպանության համար: Բոլորովին վերջերս դիզայները գլխավորել է համախոհների ամբոխը և ցույց անցկացրել Լոնդոնում:
Իսկ նոր ֆիլմում նա ու իր ամուսինը կատարել են Ադամի և Եվայի դերը: Հոլովակը դիզայները նվիրել է Փարիզում կայացած գագաթաժողովին, որտեղ տարբեր պետությունների ղեկավարներ հավաքվել էին` քննարկելու աշխարհում տիրող բնապահպանական իրավիճակը:
Վեսթվուդի ֆիլմում անանուն կերպարը հպատակեցնում է երկիրը և ոչնչացնում նրա բնական պաշարները: Այդկերպ դիզայները կարևորել է այնպիսի նախաձեռնության ստեղծման անհրաժեշտությունը, համաձայն որի էկոլոգիական օրենքների խախտումը խստորեն կպատժվի։










