Ռուսաստանում արձակված թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա

20:48 • 15.12.15

Associated Press-ը հայտնում է, որ Ռուսաստանում արձակված թևավոր հրթիռը շեղվել է, ընկել Արխանգելսկի շրջանի գյուղերից մեկի վրա:


RBC Daily-ն և այլ ռուսաստանյան ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ փորձարկվող հրթիռն ընկել է շենքի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, սկսվել է հրդեհ, բնակիչները տարհանվել են:


Ռուսաստանի ՊՆ-ից միջադեպի առնչությամբ հայտնել են, որ զոհեր չկան:


 

Ռուսաստանում արձակված թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա