Մոնսերատ Կաբալյեն ազատազրկման է դատապարտվել
Օպերային հանրահայտ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Իսպանիայում կես տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խարդախությունների մեղադրանքով, տեղեկացնում է ТАСС-ը։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և կես տարվա ազատազրկման ու մոտ 255.000 եվրո տուգանքի դատապարտել։
82-ամյա Մոնսերատ Կաբալյեին ամռանը մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար։
Երգչուհին ընդունել է մեղքը. նա առողջական խնդիրների պատճառով դատական նիստին անձամբ ներկա չի եղել, սակայն ցուցմունք է տվել տեսակապի միջոցով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։










