Ջոն Քերին 35.000 ռուբլու ամանորյա հուշանվերներ է գնել Մոսկվայից, հատուկ նվեր է ստացել նաև Սերգեյ Լավրովից

19:25 • 15.12.15

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայրենիք կվերադառնա տոնական նվերներով:


Ռուսաստանյան լրատվամիջոցները արձանագրել են, որ նա հատուկ նվեր է ստացել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովից, ինքն էլ բավականին գնումներ է արել:


Life News-ի փոխանցմամբ Լավրովը Քերիին «տոնածառի համար խաղալի ձմեռ պապ է նվիրել»:


RBC Daily-ն էլ հայտնում է, որ այսօր Արբատով իր զբոսանքի ժամանակ Քերին 35.000 ռուբլու  ամանորյա հուշանվերներ է գնել՝ հիմնականում մատրյոշկաներ, այլ նվերներ իր ընտանիքի անդամների համար:


 

Ջոն Քերին 35.000 ռուբլու ամանորյա հուշանվերներ է գնել Մոսկվայից, հատուկ նվեր է ստացել նաև Սերգեյ Լավրովից