ԱՄՆ-ում ահաբեկչությունների սպառնալիքներ են ստացել նաև Նյու Յորքի դպրոցները

21:32 • 15.12.15

USA Today-ը ահազանգում է, որ այսօր ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքներ են ստացվել ոչ միայն Լոս Անջելեսի, այլև Նյու Յորքի դպրոցներում:


Նյու Յորքի Ոստիկանութան բաժանմունից տեղեկացրել են, որ ստացվել են «որոշակի, սակայն ոչ հավաստի» սպառնալիքներ՝ քաղաքի դպրոցական շրջանին:


Այժմ Նյու Յորքի ոստիկանությունը, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, համատեղ հակաահաբեկչական խումբը և Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում են սպառնալիքը:
 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոս Անջելեսում հազարից ավելի պետական դպրոցներ են փակվել՝ ահաբեկչական սպառնալիների պատճառով:

 

 

ԱՄՆ-ում ահաբեկչությունների սպառնալիքներ են ստացել նաև Նյու Յորքի դպրոցները