Ռումինիայում ավելի քան 1000 բարկացած հովիվ ներխուժել է խորհրդարան

22:40 • 15.12.15

Բուխարեստում Ռումինիայի խորհրդարանի շենք է ներխուժել հազարից ավելի բարկացած հովիվ՝ բողոքի ակցիայի շրջանակներում:


Ռուսական «Լենտա» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ռումինացի հովիվները բողոքում են հոտը հսկող շների թիվը սահմանափակող օրենսդրական նորմի դեմ:


Չնայած ոստիկանները փորձել են ամբոխին զսպել նաև գազի կիրառմամբ, հովիվներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել խորհրդարան:


Ռումինիայում նոր օրենքով հովիվներին թույլատրված է միայն մեկ շուն պահել արոտավայրում և երեքը՝ լեռներում: ԶԼՄ-ները հայտնում են, որ իրենց բողոքով մայրաքաղաք են եկել չորս հազար հովիվներ՝ երկրի ամենահեռավոր շրջաններից:

 

 

Ռումինիայում ավելի քան 1000 բարկացած հովիվ ներխուժել է խորհրդարան