4-ամյա ամերիկացին Ձմեռ պապին խնդրել է ծնկել և աղոթել հիվանդ երեխայի համար
22:24 • 15.12.15
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգում քառամյա Փրեսթին Բարնեթը առևտրի կենտրոններից մեկում Ձմեռ պապին հանդիպելով՝ խնդրել է ծնկել և միասին աղոթել Լաս Վեգասից երկու ամսական Նոք Ջոզեֆի համար, տեղեկացնում է Fox News-ը։
Երկու շաբաթ առաջ Նոքին գտել էին անշնչացած, նա այժմ արհեստական շնչառության սարքի միջոցով է շարունակում կյանքը:
Placeholder










