Բրազիլական ոսկերչական սրահում տասնյակ մարդկանց պատանդ են վերցրել
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում տասնյակ մարդկանց են պատանդ վերցրել, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զինված մարդիկ ներխուժել են քաղաքի կենտրոնի ոսկերչական սրահներից մեկը և մոտ 40 մարդու պատանդ վերցրել:
Ի սկզբանե, նրան փորձել են պարզապես կողոպուտ իրականացնել, բայց երբ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներից մեկին, զինված անձինք դիմել են պատանդառության: Պատանդների թվում նաև մեկ երեխա կա:
Տարներ ԶԼՄ-ների փոխանցմամբ հարձակվողների համար տարբեր թվեր են նշվում՝ 3-7: Տեղի ոստիկանները փակել են թաղամասը, փորձում են պարզել հարձակվողների մտադրությունը:










