Բելգորոդում պայթուցիկ պահող իմամ է ձերբակալվել

13:24 • 15.12.15

Բելգորոդում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է տեղի մզկիթներից մեկի իմամին, հայտնում է Lenta.ru-ն։

 

LifeNews հեռուստաալիքի տվյալներով՝ Իսմայիլով ազգանունով հոգևորականի տանը հայտնաբերվել է ավելի քան 700 գրամ տրոտիլ, Ֆ-1 տիպի նռնակ, ՏՏ մակնիշի ատրճանակ, այլ զինամթերք։

 

Իրավապահ մարմինների աղբյուրը պարզաբանել է, որ այժմ 34-ամյա իմամը գտնվում է մեկուսարանում։

 

«Խափանման միջոցը դեռ չի ընտրվել, սակայն երկարաձգվել է նրան մեկուսարանում պահելու ժամկետը»,-ասել է աղբյուրը։

 

Բելգորոդում պայթուցիկ պահող իմամ է ձերբակալվել