Բրազիլիայի ոստիկանությունը սիրիական կեղծ անձնագրեր պատրաստող հանցախումբ է բացահայտել
Բրազիլիայի ոստիկանները հանցախումբ են բացահայտել, որը փաստաթղթեր է պատրաստել սիրիացիների համար` բրազիլական կեղծ ծննդյան վկայականների հիման վրա, գրում է Газета-ն:
Վկայականները պատրաստելուց հետո հանցագործները դրանց հիման վրա ստացել են անձնագրեր և անձը հաստատող վկայականներ: Իրավապահների տվյալներով` խմբում եղել է Սիրիայի ավելի քան 70 քաղաքացի:
Կեղծ վկայականներ ունեցող մի քանի քաղաքացիներ հասցրել են լինել Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում: Նշվում է, որ նրանցից մի քանիսը սիրիական բանակի ներկայացուցիչներ են։










