Կանադական ընկերությունը շշալցված թարմ օդ է վաճառում Պեկինում

22:26 • 15.12.15

Կանադական ընկերությունը շշալցված թարմ օդ է վաճառում Պեկինում: Daily Mail-ի հաղորդմամբ` թարմ օդի առաջին խմբաքանակը հաջողությամբ վաճառվել է:


Ընկերության ղեկավարության խոսքով` նախաձեռնությունն սկսվել է որպես կատակ, սակայն առաջին խմբաքանակը արագորեն սպառվել է Չինաստանի մայրաքաղաքի բնակիչների շրջանում:


«Մենք ամբողջը վաճառել ենք, և այժմ մեծ թվով մարդիկ  ցանկանում են տարածել մեր արտադրանքը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:


Աղբյուրի հաղորդմամբ` օդը շշալցվում է լեռնային շրջանում: Ըստ շշի ծավալի` օդի գինը տատանվում է 0.99-46 դոլարի սահմանում:

 

Կանադական ընկերությունը շշալցված թարմ օդ է վաճառում Պեկինում