Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Խաղաղ օվկիանոսում` Ճապոնիայի ափերի մոտ, գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 58.7 կմ խորության վրա։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Մասնագետների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները որևէ վնաս չեն պատճառել, քանի որ գտնվել են մարդկանց բնակության վայրերից բավական հեռու։










