ԵՄ-ն ընդլայնման հարցով բանակցում է Սերբիայի ու Թուրքիայի հետ
Եվրոպական միությունն ու Բելգրադը երեկ սկսել են ԵՄ-ին Սերբիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նույն օրը, երկարատև ընդմիջումից հետո վերականգնվել են բանակցությունները ԵՄ-ի ու Թուրքիայի միջև։
Սերբիայի հետ բանակցություններն առնչվում են բանակցային 35 կետերից երկուսին՝ ֆինանսական վերահսկողությանն ու Բելգրադի և Կոսովոյի հարաբերությունների կարգավորմանը։
Արևմտյան վերլուծաբանները կարծում են, որ այդ բանակցությունները, փատացի, դարձել են սերբական իշխանությունների ավելի ակտիվ համագործակցության արդյունքը՝ Բալկանյան պատերազմում 1990-ականներին ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ կասկածվողների ձերբակալության հարցում։
Միաժամանակ Բրյուսելում վերսկսվել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի դիմումի քննությունը։
Ո՛չ Սերբիան, ո՛չ Թուրքիան հույս չունեն, որ շուտով կավարտվեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկարատև ու բազմակողմ բանակցությունները։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական բանակցությունները կնպաստեն համագործակցության ակտիվացմանը, որը բխում է Եվրոպայի շահերից, ներառյալ՝ ներգաղթյալների ճգնաժամն ու իսլամիստ ներգաղթյալների կողմից եկող սպառնալիքը։










