Ժնևում կայացել է ցեղասպանություններին նվիրված համաժողով

22:14 • 15.12.15

Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հասկանալ և կանխել ցեղասպանությունը. Հայաստան 1915, Օսվենցիմ 1945, Սրեբրենիցա 1995» խորագրով համաժողով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, համաժողովում զեկույցներով հանդես են եկել ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի պատմաբան Լորան Ժոլին, հայտնի լրագրողներ Ֆլորան Հարթմանը և Ժան Ֆիլիp Ռապպը:  

 

Համաժողովը կազմակերպել են Cercle Martin Buber գիտական կազմակերպությունը, Բոսնիայի համերաշխության հիմնադրամը և Ժնևի համալսարանի հայկական միությունը: 

 

Ժնևում կայացել է ցեղասպանություններին նվիրված համաժողով