Լիբանանի դատարանը Կադաֆիի որդուն ձերբակալելու օրդեր է տվել

17:43 • 15.12.15

Լիբանանի դատարանը օրդեր է տվել Լիբիայի նախկին, հանգուցյալ առաջնորդ Մուամմար Կադաֆիի որդու՝ Հանիբալին ձերբակալելու համար. հաղորդում է BBC ռուսական ծառայությունը։

Դատարանի տվյալներով՝ Կադաֆին մեղադրվում է 37 տարի առաջ շիական հայտնի կրոնական գործչի անհետացման մասին տեղեկությունը թաքցնելու համար։

Ավելի վաղ Լիբիայի հանգուցյալ առաջնորդի որդին հայտնել էր, որ որոշ ժամանակ առաջ իրեն առևանգել են, սակայն այժմ «առողջ է, ուրախ և հանգիստ»։

Լիբանանի դատարանը Կադաֆիի որդուն ձերբակալելու օրդեր է տվել