Հրապարակվել է «Հարի Փոթերի» սփին-օֆֆի առաջին թրեյլերը` Ռոուլինգի վեպի հիման վրա (տեսանյութ)
Warner Bros. Pictures կինոստուդիան հրապարակել է երկար սպասված Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի նոր «Ֆանտաստիկ գազաններ և նրանց բնակության վայրը» ֆիլմի սփին-օֆֆի առաջին թրեյլերը:
Ինչպես գրում է Tech Insider-ը` ֆիլմի թվիթերյան էջում հայտնվել է 2 րոպեանոց թիզերը: Նորագույն ֆիլմը նկարահանվել է բրիտանուհի վիպասան Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա:
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015-ի օգոստոսից` ռեժիսոր Դևիդ Յեթսի գլխավորությամբ, ով նկարահանել է Հարի Փոթերի մասին վերջին 4 ֆիլմը:
Ֆիլմում գլխավոր դերը կատարում է «Սթիվեն Հոքինգի» տիեզերքը» ֆիլմում աշխատանքի համար «Օսկարի» արժանացած Էդի Ռեդմեյնը:










