Ամերիկացին իր տունը զարդարել է՝ տոնական լույսերով «գրելով» «Իսլամական պետության» անվանումը

11:55 • 15.12.15

ԱՄՆ Մեն նահանգի Լիմերիկ քաղաքի բնակիչն իր տունը զարդարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվանումով՝ կարմիր գույնի տոնական լույսերով գրելով ISIS` կազմակերպության անգլերեն հապավումը։

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հարևաններն ուշադրություն են դարձրել և հաղորդել են ոստիկանությանը։

 

Ամերիկացին նաև վերևից պլաստիկից Սանտա-Կլաուս է կախել, որը «միզում» է խմբավորման անվանման վրա։ Դեպքի վայր եկած իրավապահները հայտարարել են, թե չեն հասկացել նման քայլի դիմած տղամարդու միտքը։

 

«Ոստիկանները տղամարդու հետ զրուցել են, բացատրել, որ նման գրությունը կասկածի տեղիք է տալիս։ Տանտերը խոստացել է փոխել ամանորյա զարդարանքը»,-պատմել է շերիֆ Ուիլյամ Քինգը։

 

Նա նշել է, թե աշխատակիցները սահմանափակվել են զրույցով, քանի որ ամերիկացին օրենք չի խախտել։

Ամերիկացին իր տունը զարդարել է՝ տոնական լույսերով «գրելով» «Իսլամական պետության» անվանումը