Սաուդյան Արաբիան ահաբեկչության դեմ պայքարի իսլամական նոր դաշինք է ստեղծել, որում ներառվել է 34 երկիր

09:37 • 15.12.15

Սաուդյան Արաբիան հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իսլամական նոր դաշինքի ստեղծման մասին, հայտնում է vz.ru-ն` մանրամասնելով, որ դաշինքում ներառված է 34 երկիր:

 

Դաշինքի միացյալ օպերատիվ կենտրոնը գտնվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք  Էր Ռիյադում: Հայտնի է, որ դաշինքում ներառված են Թուրքիան, Հորդանանը, Պակիստանը, Եգիպտոսը, Քաթարն ու այլ պետություններ:

 

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը տեղեկացրել է, որ նորաստեղծ դաշինքը պայքարելու է ոչ միայն «Իսլամական պետության» (ԻՊ), այլև` մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ:

 

Հայտնի է նաև, որ իսլամական դաշինքն իր գործողությունները համակարգելու է միջազգային կազմակերպությունների ու գերտերությունների հետ:

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում Սիրիայի և Իրաքի զգալի տարածքները զավթած ԻՊ-ի դեմ պայքարում է ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը, որում ներառված է 65 պետություն, ինչպես նաև Ռուսաստանը, որը գործում է այդ դաշինքից անկախ։