Քերին զբոսնել է Մոսկվայի Հին Արբատ փողոցում և հուշանվերներ գնել (լուսանկարներ)

17:27 • 15.12.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, զբոսնել է Հին Արբատ փողոցում, գրում է ТАСС-ը։ Նրան ուղեկցել են իր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը։ 

 

Զբոսանքի տեսագրությունն ու լուսանկարները Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը։

 

Նախատոնական օրերին Մոսկվա այցելած պետքարտուղարը մտել է նաև հուշանվերների խանութ։ «Քերին ժամանակ է գտել Արբատից նվերներ գնելու համար»,-գրել է Սթիվենսը։

 

Այսօր օրվա առաջին կեսին Քերին հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ավելի ուշ նրան կընդունի ՌԴ նախագահը։

 

 

Госсекретарь США Джон Керри и посол США в России Джон Теффт

Քերին զբոսնել է Մոսկվայի Հին Արբատ փողոցում և հուշանվերներ գնել (լուսանկարներ)