Իոսիֆ Կոբզոնը կարող է Սիրիայում ելույթ ունենալ ռուս զինվորականների համար
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը չի բացառել, որ կմեկնի Սիրիա` ելույթ ունենալու ռուս անօդաչուների համար:
«Չեմ բացառում, որ, երբ հնարավորություն լինի, գուցե, ԱԻՆ-ի ինքնաթիռով որևէ ուժեղացուցիչ կամ ստեղնաշարային գործիք հասցնել Սիրիայի բազա, ես կմեկնեմ այնտեղ», - Интерфакс-ին հայտնել է Իոսիֆ Կոբզոնը:
Կոբզոնը նշել է նաև, որ երգիչ Ալեքսանդր Մարշալն արդեն եղել է Սիրիայում: Նա պարզապես կիթառով այցելել է զինվորականների վրաններն ու երգել: «Ես դեռ չեմ մեկնել, քանի որ իմ ելույթի համար անհրաժեշտ պայմաններ դեռևս չկան», - հավելել է երգիչը:










